Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա կարևոր մրցաշարերից «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում կմրցեն Ռաֆայել Նադալը և Ստան Վավրինկոն:
Կիսաեզրափակիչում Ռաֆայել Նադալը առանց մեծ դժվարության 6:3, 6:4, 6:0 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց ավստրացի Դոմինիկ Տիմին:
Իսկ մյուս կիսաեզրափակչում 4 ժամ 34 րոպե ձգված խաղում Ստան Վավրինկան 7:6, 3:6, 7:5, 6:7, 1:6 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին:
«Ռոլան Գարոս»-ի եզրափակիչը կկայանա հունիսի 11-ին: