
«Արենն արդեն իրեն լավ է զգում, վիրահատություն է տեղի ունեցել, ինչը բարեհաջող է անցել և Արենը կարողանում է կանգնել և նստել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արենի ընկերը:
Վերջինիս խոսքով շուտով ռեժիսորին դուրս կգրեն հիվանդանոցից.
«Մի քանի օրից Արենն արդեն իր տուն կտեղափոխվի, ամեն ինչ օր օրի դեպի լավն է գնում»:
Խոսելով դեպքի հանգամանքների մասին՝ Արենի ընկերն ասաց.
«Ես միայն կարող եմ ասել՝ սա դժբախտ դեպքի արդյունք է և ուրիշ ոչնչի »:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Արեն Բայադյանին կոտրվածքներով գտել էին Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց: