Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր ամուսնանում է։ Նա և Նորայր Մանուկյանը միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի սուրբ Հռիփսիմե եկեղեցում, փոխանակվել ամուսնական մատանիներով և խոստացել հավերժ սիրել իրար։
Սիլվան չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։ Նա մեկ անգամ է բացառություն արել և Tert.am Life–ի հետ խոսել է իր ու Նորայրի հարաբերությունների մասին։ Սիլվան և Նորայրը համեստ հարսանիք են կազմակերպել, որին ներկան են միայն ամենամտերիմ մարդիկ։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչուհին նշել էր, որ չի կարևորում մեծ հարսանիքը, ավելի մեծ նշանակություն ունի իսկապես երջանիկ լինելը։ Այսօր կայանալիք փոքրիկ խնջույքից հետո զույգը կմեկնի մեղրամսի։
Երգչուհին նախընտրել է սպիտակ նուրբ զգեստ, իսկ գլխին ունեցել է ծաղկե պսակ։
Երգչուհին չմոռացավ նաև մյուս աղջիկներին և մաղթեց, որ բոլորը զգան այն մեծ երջանկությունը, որն ինքն է զգում։ «Բոլոր աղջիկներին ցանկանում եմ գտնել իրենց սիրուն, խորանի առաջ տալ հավերժ սիրելու այդ կախարդական խոստումը և ասել` հնազանդ եմ»։
Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի
Ամբողջությամբ՝ life.tert.am