Հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը չի կորցրել ֆուտբոլային վարպետությունը:
Ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանը հավաքականի՝ Մոնտենեգրոյում անցկացրած մարզումներից մեկի ժամանակ փայլուն գոլի հեղինակ է դարձել՝ դիմային գծի հետևից գնդակն ուղարկելով դարպասը:
Նշենք՝ մինչ այդ նույն հարվածով փորձել է աչքի ընկնել նաև կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, սակայն վերջինս վրիպել է:
Տեսանյութն «Instagram»-ի իր էջում հրապարակել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը: