ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 10-ին՝ ժամը 15:04-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով:
Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: