Ա՛յ քեզ նվեր. Ալլա Բորիսովնայի անակնկալ հարսանեկան նվերը՝ թոռանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ա՛յ քեզ նվեր. Ալլա Բորիսովնայի անակնկալ հարսանեկան նվերը՝ թոռանը

Օրինակ, ի՞նչ հարսանեկան նվեր են անում տատիկները: Դե, իհարկե՝ փող, կենցաղային տեխնիկա, հաճախ՝ ընտանեկան թանկարժեք իրեր… բայց, Նիկիտա Պրեսնյակովի բախտը լավ բերել է, չէ որ նրա տատիկը՝ ռուսական էստրադայի պրիմադոննան է:

Վերջերս Նիկիտան իր սիրած աղջկան՝ Ալյոնա Կրասնովային ամուսնության առաջարկ է արել: Անգամ հարսանիքի օրն է հայտնի՝ հուլիսի 27-ը: Տոնախմբությունը տեղի է ունենալու բաց երկնքի տակ, քաղաքից հեռու: Եվ համոզված եղեք, որ այս հարսանիքից դեռ երկար կխոսեն… այլ կերպ չի կարող լինել, քանի որ հարսանիքի կազմակերպիչը Քրիստինա Օրբակայտեն է:

Իհարկե, նորապսակներին ոտքի է պետք կանգնել, իսկ դրա համար ծնողները Մոսկվայի կենտրոնում՝ Լուբյանկայում, 60 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարան են գնել:

Իր լուման ունի նաև տատիկը՝ Ալլա Պուգաչովան: Նա եռահարկ ամառանոց է նրանց նվիրել Փոքր Բերեժկայում, 500 քմ ընդհանուր մակերեսով: Այդ հաճույքն արժե մոտ մեկ միլիոն դոլար:

marketium.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը