Գերմանիան 7 գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, Լեհաստանը հաղթեց Ռումինիային, այլ արդյունքներ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գերմանիան 7 գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, Լեհաստանը հաղթեց Ռումինիային, այլ արդյունքներ

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում կայացած խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

C խումբ

Գերմանիա-Սան Մարինո` 7:0

Գոլերը` Դրաքսլեր (11), Վագներ (16, 29, 85), Յունես (38), Մուստաֆի (47), Բրանդտ (72)

Նորվեգիա-Չեխիա` 1:1

Գոլերը` Սյոդերլունդ (55, 11 մետրանոց) – Սելասի (36)

C խմբի աղյուսակն այս հանդիպումներից հետո գլխավորում է Գերմանիայի հավաքականը, որն իր ակտիվում ունի 18 միավոր: Երկրորդ տեղում է Հյուսիսային Իռլանդիան:

E խումբ

Լեհաստան-Ռումինիա` 3:1

Գոլերը` Լևանդովսկի (29, 11 մետրանոց, 57, 62, 11 մետրանոց) – Ստանկու (77)

E խմբի աղյուսակը գլխավորում է Լեհաստանի ընտրանին` 16 միավորով: Նրան հաջորդում են Մոնտենեգրոյի և Դանիայի հավաքականները` 10 միավորով:

F խումբ

Լիտվա-Սլովակիա` 1:2

Գոլերը` Սերնաս (90+3) – Վայս (32), Համշիկ (58)

F խմբի աղյուսակը գլխավորում է Անգլիայի ընտրանին` 14 միավորով: Երկրորդ տեղում 12 միավորով Սլովակիան է:

armsport.am