Norway Chess-2017. Արոնյանը հաղթեց Կարլսենին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Norway Chess-2017. Արոնյանը հաղթեց Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:

Չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանն իր պարտիաններն ավարտել էր ոչ-ոքիներով:

Ներկա պահին Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Վերջինս իր ակտիվում գրանցել է 2,5 միավոր:

Հավելենք, որ վաղը` հունիսի 11-ին Արոնյանն ուժերը կչափի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

armsport.am