
Այսօր Թբիլիսիում մեկնարկեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 57, 65, 74 և 97 կգ քաշայինները: 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանգուլյանն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության հասավ թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում:
Սիրունյանը երրորդ տեղի համար պայքարում տեխնիկական հաղթանակ տարավ, քանի որ նրա մրցակիցը չներկայացավ: 74 կգ Գրիգոր Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր:
57 կգ Գարիկ Բասեղյանը բրոնզե մեդալ նվաճեց: Այս քաշային կարգերը ներկայացնող մեր մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել: Վաղը պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի ազատոճայինները:
armsport.am