Սպիտակուցները կարևոր նշանակություն ունեն սննդակարգում։ Fithacker.ru-ն գրում է, որ դրանք օրգանիզմն ապահովում են էներգիայով, վերականգնում մարմինն ու հագեցածության զգացում պարգևում։ Դրանք նաև ամինաթթուներ են պարունակում, որոնք որոշիչ նշանակություն ունեն մկանների համար։ Մարդու օրգանիզմն իրեն անհրաժեշտ 20 ամինաթթուներից 11-ն է արտադրում, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Սա նշանակում է, որ մյուս 9 ամինաթթուներն օրգանիզմ պետք է մտնեն մթերքի միջոցով։ Եթե նկատում եք այս 7 նշաններից որևէ մեկը, նշանակում է՝ անհրաժեշտ քանակով սպիտակուցներ չեք օգտագործում։
Անընդհատ սովի զգացում ունեք
Եթե անհրաժեշտ քամակով սպիտակուցներ չեք օգտագործում, մշտապես սովի զգացում կունենաք, որը կստիպի ձեզ անդադար ուտել։ Սա հեշտությամբ կարող է հանգեցնել ավելորդ քաշի։
Հաճախ եք ցավ զգում մկաններում
Մկաններում հաճախի ցավերը կամ մկանային հյուծվածությունն այն բանի վկայությունն են, որ մկանները ծանրաբեռնված են, քանի որ նրանց չի բավարարում սպիտակուցների քանակը։
Վնասվածքները դանդաղ են ապաքինվում
Սպիտակուցները կենսական կարևոր նշանակություն ունեն նոր բջիջների համար։ Սպիտակուցների անբավարար քանակը դանդաղեցնում է վնասվածքների ապաքինման ընթացքը։
Մազերն ու եղունգներն ամուր չեն, մաշկը թեփոտվում է
Ինտենսիվ մազաթափությունը, եղունգների թուլությունն ընդհանուր նշաններ են, որ օրգանիզմում առկա է սպիտակուցների պակաս։
Հեղուկը մնում է օրգանիզմում
Սպիտակուցների անբավարար քանակը ևս կարող է այս վիճակի պատճառ դառնալ։
Հաճախ եք հիվանդանում
Իմունային համակարգը զգալիորեն կախված է սպիտակուցներից։ Այս նյութերի անբավարար քանակը լրջորեն ազդում է իմունային համակարգի վրա՝ մեզ ավելի խոցելի դարձնելով վիրուսների և բակտերիաների համար։
Հոգեբանական էներգիայի պակաս ունեք
Եթե ուշադրության ու հստակության պակաս եք զգում, սա կարող է վկայել այն մասին, որ անհրաժեշտ քանակով սպիտակուցներ չեք ստանում։
Սպիտակուցների անբավարար քանակը շտկելու ամենաճիշտ տարբերակը սննդակարգը կարգավորելն է։ 65 կիլոգրամ կշռող մարդու համար սպիտակուցի օրական նորման 55 գրամ է։
Սպիտակուցի լավագույն աղբյուրներ են ձուն, միսը, վարսակը, մրգերը, բանջարեղենը, սոյան, կաթնամթերքը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը