Marketium.ru-ն յուրահատուկ թեստ է առաջարկում։ Պատկերացրեք իրավիճակ, երբ հանդիպման կամ աշխատանքի գնալիս կարող եք կոսմետիկ ընդամենը մի միջոց ընտրել։ Ո՞ր միջոցի վրա կկանգնի ձեր ընտրությունը։
Եթե ընտրել եք N1-ը և որոշել ներկել շուրթերը, նշանակում է՝ նույնիսկ մեկ օր չեք կարող ապրել առանց ուշադրության։ Ձեզ համար շատ կարևոր է, որ շուրջբոլորը նայեն ձեզ ու հիանան ձեզնով։ Ընտրում եք շրթներկի վառ գույները, որպեսզի շուրթերն ավելի գրավիչ տեսք ունենան։ Կրքոտ կին եք։
Եթե ընտրել եք N2-ը և որոշել ներկել թարթիչները, նշանակում է՝ սիրում եք բնականությունը։ Ազնիվ և բաց մարդ եք, ով երբեմն չափազանց միամիտ է։ Բարի եք ու խաղաղասեր։ Այդ պատճառով էլ գրավում եք մարդկանց։
Եթե ընտրել եք N3-ը և որոշել տոնային կրեմ քսել, նշանակում է՝ սեփական արտաքին տեսքը ձեզ համար շատ մեծ նշանակություն ունի։ Սկսում եք կոմպլեքսավորվել, երբ մաշկին թերություններ եք նկատում։ Կյանքում հաճախ եք ապրումներ ունենում մանրուքների պատճառով, ինչի դեմ փորձում եք պայքարել, բայց ոչ միշտ է դա հաջողվում։ Ձեզ մի փոքր ինքնավստահություն է հարկավոր։
Եթե ընտրել եք N4-ը և որոշել դիմափոշի օգտագործել, նշանակում է՝ շատ կանացի եք։ Հանգիստ կարող եք կոսմետիկա չօգտագործել, քանի որ առանց դրա էլ ձեզ գեղեցիկ ու շքեղ եք համարում։ Դիմահարդարումը ձեզ համար հաճելի գործընթաց է, որը լրացնում է ձեր կանացի կերպարը։ Ժպտադեմ եք, խորամանկ։
Եթե ընտրել եք N5-ը, դրական մարդ եք։ Կարծում եք, որ կնոջ այտերը միշտ պետք է փայլեն։ Ուրախ եք, շփվող։ Մարդիկ ձեզ դրական անձ են համարում, քանի որ երբեք չեն ձանձրանում ձեզ հետ։
Եթե ընտրել եք N6-ը, հին հայացքների կողմնակից եք։ Դա վատ չէ։ Կարդացած եք, կրթված, հանգիստ։ Սիրում եք հարստացնել ձեր ներաշխարհը և որևէ մեկի համար չբացել դրա դռները։ Ամենամտերիմները գիտեն, որ ձեզ հետ շատ հետաքրքիր է։ Մարդկանց ընդամենը հարկավոր է արժանանալ ձեր վստահությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը