Ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հորդորեն վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, միևնույն է՝ կա վարորդների մի խավ, ովքեր իրենց դնելով «լավ տղու տեղ» կարող են իրենց երկաթյա թաշտերով, բոմժի հոգեբանությամբ զվռնեն մայթերով, մտածելով, որ իրենք լավ տղա են (իրականում, երևի, մամայի փեշի տակ մեծացած)/ ու օրինապահ վարորդները կողքից տեսնելով իրենց քաջագործությունները՝ կասեն, թե ինչ դուխով տղերք են, մինչդեռ հատուկ նման ձևով մեքենաների վարորդների համար նշենք, որ մեծամասնությունը տեսնելով նրանց խախտումները՝ ամենավերջին խոսքերով են հիշում նմանների ընտանիքին:
Շաբաթ օրը, Իսակովի պողոտայում Mercedes G500 մակնիշի 06 DD 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր «մահվան գույն ունեցող յաշիկը» վարում էր մայթով:
Վարորդներն էլ նկատելով դա՝ քաղցր խոսքեր էին շռայլում վարորդի հասցեին: SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և «ուղեղի հետ խնդիրներ ունեցող յաշիկավարին» կհայտնաբերի ու վարչական պատասխանատվության կենթարկի, ինչը դաս կլինի դրա նման մյուս օրինախախտ վարորդներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի