Երևանյան 80’s Pub գինետունը կես գին է սահմանել Բաքվի իշխանությունների «սև ցուցակում» հայտնված մարդկանց համար: Նախաձեռնությունը ակումբի աշխատակից, սիրիահայ Հակոբ Բերբերյանինն է, որ հաստատության ներսում փակցված ցուցանակով տեղեկացնում է այդ մասին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքէջում տեղադրված «սև ցուցակում» ներառված են աշխարհի տարբեր երկրներից մոտ 700 անձի վերաբերյալ տեղեկություններ, որոնք երբեւէ այցելել են Արցախ և Ադրբեջանի կողմից դիտվում են իբրև անցանկալի անձինք: