Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի, որդու՝ Նիկոլայի մկրտության մասին և ոչ միայն:
«Իմ բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, Նիկոլան բացառություն չէր: Նիկոլան Հայաստանում մկրտվեց և իմ հոր անունն ընտրեց (Միքայել): Մկրտության ընթացքում ես մտածում էի իմ ծնողների մասին, ընդհանրապես ես նրանց մասին մշտապես մտածում եմ: Հայերը սիրում են երեխաներին ու մեծերին»,- նշել է Ազնավուրը:
Ազնավուրը նաև նշել է, որ կցանկանար, որպեսզի իր Pour toi Arménie երգը Հայաստանի նոր օրհներգը դառնար:
«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- ասել է Ազնավուրը:
asekose.am