Թեհրանի ահաբեկիչներն Իրան են անցել Հայաստանի սահմանով. Թուրքական կազմակերպության ղեկավար
Advertisement 1000 x 90

Թեհրանի ահաբեկիչներն Իրան են անցել Հայաստանի սահմանով. Թուրքական կազմակերպության ղեկավար

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները հերթական սկանդալային և հակահայ հայտարարությունն են տարածում: Նման հայտարարություններով Թուրքիայում գործող հայտնի «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարող միջազգային հանրություն» կազմակերպության (ASİMDER) առաջնորդ Գյուքսել Գյուլբեյն այս անգամ ասել է, թե Թեհրանյան ահաբեկչություններն իրականացրած ահաբեկիչներն Իրան են անցել Հայաստանի տարածքով:

Գյուլբեյը նաև հայտարարել է՝ իր տարածաշրջանային աղբյուրներն իրեն հայտնել են, թե Հայաստանը Արցախում ահաբեկիչների մարզումների ճամբարներ է բացել, որտեղ մարզվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Գյուլբեյն ավելի հեռու է գնացել և նույնիսկ մանրամասնել է, թե Հայաստանի իշխանությունները նրանց ինքնաթիռներով Սիրիայից Արցախ են հասցնում:

«Սիրիայից դուրս բերվող սիրիահայերի մեջ կարող են լինել ԻՊ ահաբեկիչներ: Մի քանի ամիս առաջ Հայաստան ժամանած այդ մարդիկ կարող են առանց որևէ խնդրի հատել Իրանի սահմանը, և հենց նրանք էլ իրականացրել են Թեհրանի ահաբեկչությունները: Իրանը թիրախավորվել է, քանի որ Թուրքիայի հետ օգնում է Քաթարին», ասել է Գյուլբեյը:

armtimes.com