
Միլիարդատեր Ուորեն Բաֆետը Berkshire Hathaway հոլդինգի տնօրենն է և խորհրդի նախագահը: Նա վաճառել է իր հետ ճաշելու իրավունքը 2.67 մլն ԱՄՆ դոլարով, գրում է The New York Times-ը։
Ճաշելու իրավունքը գնած անձը, գերադասել է չհրապարակել իր անունը, իր 7 ընկերների հետ կարող է ճաշել նշանավոր ամերիկացու հետ, իսկ վճարված 2.67 մլն դոլարը կուղղվի Բաֆետի ստեղծած բարեգործական հիմնադրամին, որով նա օգնում է անօթևան մարդկանց։ Պետք է նշել, որ մինչ օրս իր հետ ճաշելու իրավունքը վաճառելու ավանդույթով, Բաֆետին հաջողվել է անօթևաններին օգնելու նպատակով հավաքել շուրջ 25 մլն դոլար, և նման աճուրդներ Բաֆետը կազմակերպում է 2000թ.-ից։