Էգեյան ծովում գրանցված երկրաշարժը Թուրքիայի քաղաքներում խուճապ է առաջացրել
Advertisement 1000 x 90

Էգեյան ծովում գրանցված երկրաշարժը Թուրքիայի քաղաքներում խուճապ է առաջացրել

Էգեյան ծովում հունիսի 12­ին գրանցվել է 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Երկրակեղևի ցնցումները խուճապ են առաջացրել Իզմիրի բնակիչների շրջանում: Նրանցից շատերը սոցիալական ցանցերում գրառում են կատարել՝ հայտնելով, թե ինչ ուժեղ են ցնցվել: Շատ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ: Երկրաշարժի պատճառով միառժամանակ հեռախոսային կապերը գերծանրաբեռնվել են:



Նման նյութեր