Տարվա բրոդվեյյան լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Թանկագին Էվան Հանսեն» ներկայացումը
Advertisement 1000 x 90

Տարվա բրոդվեյյան լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Թանկագին Էվան Հանսեն» ներկայացումը

«Թանկագին Էվան Հանսեն» երաժշտական ներկայացումը 2017 թվականի լավագույն բրոդվեյյան մյուզիքլն է ճանաչվել «Թոնի» թատերական մրցանակի պարգևատրման 71­րդ արարողությանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Radio City Music Hall դահլիճի բեմում:

«Թանկագին Էվան Հանսենը» պատմում է մի երիտասարդի ճակատագրի մասին, որը ճանաչում է ձեռք բերել սոցիալական ցանցերում: Երաժշտությունը գրել են ամերիկացի կոմպոզիտորներ Բենջ Փասեքը և Ջասթին Պոլը, երգերի խոսքերը՝ դրամատուրգ Սթիվեն Լիվենսոնը: Գլխավոր դերակատար Բեն Փլաթը ճանաչվել է մյուզիքլի լավագույն դերասան: Բեմադրությունը հաղթել է ընդհանուր առմամբ վեց կատեգորիաներում:

Մյուզիքլի լավագույն դերասանուհի է ճանաչվել Բեթ Միդլերը: Նա «Հելլո, Դոլի» ներկայացման մեջ գլխավոր հերոսի՝ Ջերի Հերմանի դերակատարն է, ներկայացում, որը բեմադրվել է ամերիկացի դրամատուրգ Թոռնթոն Ուայլդերի «Յոնքերսի վաճառականը» պիեսի մոտիվներով: Մյուզիքլը պարգևի է արժանացել չորս կատեգորիաներում:

Like 0 Tweet 0 Համօգտագործել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպ­Էպոպեայի մոտիվներով բեմադրված «Նատաշան, Պիեռը և 1812 թվականի Մեծ գիսաստղը» մյուզիքլը, որը պարգևների էր հավակնում 12 կատեգորիաներում, հաղթեց միայն երկուսում՝ լավագույն դեկորացիաներ և լավագույն լուսավորում կատեգորիաներում: Այս տարի լավագույն ներկայացում է ճանաչվել ամերիկացի Ջեյ Թի Ռոջերսի «Օսլո»­ն: Բեմադրությունը պատմում է իսրայելա­ պաղեստինյան հակամարտության կարգավորման շուրջ Նորվեգիայի մայրաքաղաքում անցկացված բանակցությունների մասին: «Թոնի» մրցանակը շնորհվում է ամեն տարի ամերիկյան թատերական արվեստի զարգացման բնագավառում նվաճումների համար:

Այն այդպես է կոչվում ամերիկացի դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր և ֆիլանտրոպ Անտուանետա (Թոնի) Փերիի պատվին, որը կյանքից հեռացել է 1946 թվականին: «Թոնին» «Օսկար»­ի նմանօրինակն է համարվում կինոյում, «Գրեմմի»­ինը՝ երաժշտության ասպարեզում և «Էմմի»­ինը՝ հեռուստատեսային արվեստում: Մրցանակի դափնեկիրներին հանձնվում է պատվանդանի վրա ամրացված մեդալիոն, որի մի կողմում պատկերված են ողբերգության և կատակերգության անտիկ դիմակները, իսկ մյուս կողմում՝ Փերիի կիսադեմը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը: