Մամեդյարովը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագահներին
Advertisement 1000 x 90

Մամեդյարովը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագահներին

Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գտնվող Էստոնիյաի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանկ լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև Արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններին… «Փաստաթուղթը, որի շուրջ ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մնում է նույնը… Նրա վրա աշխատանք է տարվել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ… Այդ փաստաթուղթը հիմնականն է,որ դրված է բանակցությունների սեղանին… Ես չեմ կարող ասել,թե ինչ առաջարկություններով են Բաքու ժամանելու համանախագահները,որոնք հիմա գտնվում են Հաստանում… Տեսնենք ինչ մեսիջներով են նրանք Հայաստանից գալու Բաքու… Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության շուրջ սուբստատիվ բանակցություններ սկսելուն… Ստատուս-քվոն պետք է փոխվի, քանի որ մենք բոլորս գիտենք,թե ինչ հետևանքներ է դա ունենալու նրա պահպանման դեպքում»,- հայտարարել է Մամեդյարովը…

Նախ,մինչև հիմա ոչ ոք չէր նշել ինչ-որ սանկտ- պետերբուրգյան փաստաթղթի մասին,որի շուրջ ընթանում են բանակցությունները… Մինչ այժմ,Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ,նշվում էր, որ հիմնականում քննարկվել են զինադադարի խախտման մեղավորների բացայահտման մեղանիզմների ներդրման մասին… Սակայն հիմա, Մամեդյարովը նոր փաստաթղթի մասին է խոսում… ՀՀ-ն և Մինսկի խմբի համանախագահները միշտ հայտարարել են,որ բանակցությունները ընթանում են «Մադրիդյան թարմացված սկզբունքներ» կոչված փաստաթղթի շուրջ,որին պաշտոնական Բաքվում բավական բացասաբար են վերաբերվում և երբևիցե չեն թաքցրել այն… Մամեդյարովի հայտարարության մեջ ևս մի տարօրինակ շեշտադրում կա… Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հատուկ նշում է,որ բանակցություններն իբրև թե ընթանում են մի փաստաթղթի շուրջ,որը կազմվել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ… Այսինքն, Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ փաստաթղթի կազմմանը չեն մասնակցել… Մամեդյարովի խոսքերից այդպես կարելի է հասկանալ… Իսկ վերջում Մամեդյարովը կրկին անցել է իր հին «երգին», ըստ որի հակամարտությունը պետք է լուծվի Բաքվին ձեռնտու փուլային տարբերակով, որը բացարձակ ձեռնտու չէ հայկական կողմերին… Իսկ վերջում, 1994-ին Արցախյան գոյամարտում պարտված Բաքվի ներկայացուցիչը տարրական շանտաժի է դիմում և սպառնում թե՛ հայկական կողմերին, թե՛ Մինսկի խմբի համանախագահներին, որ եթե իր ուզածին չհասնի, ապա չի բացառում, որ նոր պատերազմ կսանձազերծի…

Պաշտոնական Երևանին և Ստեփանակերտին կրկին մնում է բացահայտել Մամեդյարովի հերթանակ ապատեղեկատվությունը բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան արձագանքը Բաքվից հնչող շանտաժներին… Երևանը պետք է հասկացնի միջնորդներին և Բաքվի բացահայտ և ծածուկ հովանավորներին, որ Իլհամ Ալիևի նոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերի պատասխանը կլինի շատ ցավոտ և դաժան, որ դրանից կտուժի ոչ միայն Բաքուն, այլև ադրբեջանական նավթի և գազի ոլորտներում ահռելի ներդրումներ արած երկրները…



Նման նյութեր