Երեխաների սիրելի Լիդուշիկը նոր տեսահոլովակ է նկարահանել, որը կներկայացնի մինչ հունիսի վերջ: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ առաջին անգամ է երգում սիրո մասին, բայց մանկական հեքիաթից, միեւնույն է, չի հեռանում:
««Սրտում առաջին սեր» երգիս խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունն ու գործիքավորումն կատարել է Էդգար Ալեքսանյանը, իսկ ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է: Ի դեպ՝ այս երգի պրեմիերան արդեն իսկ կայացել է իմ՝ ամերիկյան մենահամերգի ժամանակ: Այս աշխատանքիս ամենահետաքրքրական կողմն այն է, որ սկզբում տեսահոլովակի միտքն է ծնվել, հետո նոր գրվել է երգը»,- պատմեց Լիդուշիկը:
Երգչուհու նոր տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է գեղասահքի մարզադաշտում:
«Ժամանակին մայրս եւ մորաքույրս զբաղվել են գեղասահքով, այս արվեստին ծանոթ եմ դեռ մանկուց, բայց միայն անցյալ տարի սկսեցի ես էլ զբաղվել դրանով, երբ հրավեր ստացա երգել Գեղասահքի բաց առաջնությանը: Այս ժամանակ սկսեցի պարապել, ամեն օր գնում էի մայրիկիս ու մորաքրջոջս մարզիչի մոտ եւ անվերջ պարապում: Այդպիսվ ասես սիրահարվեցի այս արվեստին ու հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց սառույցի վրա տեսահոլովակ նկարահանել, որն էլ ավելի ուշ իրականացրինք: Չեմ սիրում ինքս ինձ գովել, բայց հաճելի է գիտակցելը, որ Հայաստանում առաջին անգամ հենց ես եմ ներկայացնելու սառույցի վրա նկարահանված տեսահոլովակ, որն աշխարհում էլ քիչ հանդիպող երեւույթ է»,- պատմեց Լիդուշիկն ու ավելացրեց.
«Այս տեսահոլովակիս համար իսկապես մեծ թիմ է աշխատել: Մեր թիմին միացավ ամբողջ գեղասահքի թիմը, քանի որ նկարահանումներն իրականացան Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի, Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադաշտի եւ «Արվեստ սառույցի վրա» բալետի համույթի շնորհիվ: Ինձ հետ գլխավոր դերում հանդես է եկել գեղասահքի Հայաստանի բաց առաջնության չեմպիոն Սլավա Հայրապետյանը, ով մարմնավորում էր արքայազնի կերպարը: Ողջ տեսահոլովակն արքայական հեքիաթ է հիշեցնում, մենք փորձել ենք «Մոխրոտն» ու «Ռոմեո եւ Ջուլիետը» ստեղծագործությունները միախառնել ու ստանալ մեր հեքիաթը»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am