Սկանդալ Թբիլիսիում. Արթուր Ալեքսանյանը որակազրկվեց. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սկանդալ Թբիլիսիում. Արթուր Ալեքսանյանը որակազրկվեց. armeniasputnik.am

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսի քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում վիճաբանության հետևանքով չի շարունակել գոտեմարտը:

98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը գոտեմարտում էր Ռևազ Նադարեիշվիլու հետ։

Սակայն վրացի ըմբիշի օգտին արված կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում զանգվածային քաշքշուկ է սկսվել, որում ներգրավված է եղել նաև Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։

Հայ ըմբիշը փորձել է մեղմել իրավիճակը, և երբ կրքերը դադարել են, Արթուր Ալեքսանյանը, որպես բողոքի նշան, լքել է գորգը։ Սակայն տեխնիկական պարտություն է գրանցվել՝ 1։4 հաշվով։ Արթուր Ալեքսանյանը նաև որակազրկվել է` զրկվելով նաև արծաթե մեդալից։

armeniasputnik.am