
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան գրառումը:
«Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում այսօր ընդգծել եմ Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից։
Անդրադարձել ենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին։ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: