Adme.ru կայքը գրում է, որ դեռևս Հին Եգիպտոսում ընդունված էր մատանի դնել սիրահարների մատնեմատին: Այժմ տարբեր երկրներում ընդունված է ամուսնական մատանին կրել կա՛մ աջ, կա՛մ ձախ ձեռքին: Բայց մատի ընտրությունն անփոփոխ է: Ինչո՞ւ հենց մատնեմատը: Կայքը ներկայացրել է իր տարբերակը:
Մատները պահեք այն ձևով, ինչպես ցույց է տրված նկարում:
Բութ մատները ծնողներն են, ցուցամատները՝ եղբայրներն ու քույրերը, միջնամատը՝ դուք, մատնեմատը՝ ձեր զուգընկերը, ճկույթները՝ ձեր երեխաները: Բութ մատները միմյանցից անջատելը շատ հեշտ է. ծնողները միշտ մեզ հետ չեն: Ցուցամատները նույնպես անջատվում են, քանի որ եղբայրներն ու քույրերն իրենց կյանքն են ունենում: Ճկույթները ևս բաժանվում են. երեխաները մեծանում են ու լքում ծնողներին:
Սակայն մատնեմատը դժվար է անջատել: Դա պատճառաբանվում է նրանով, որ ամուսինները պետք է ողջ կյանքը միասին ապրեն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը