Norway Chess-2017. Արոնյանը հաղթեց Կրամնիկին
Advertisement 1000 x 90

Norway Chess-2017. Արոնյանը հաղթեց Կրամնիկին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:

6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է ռուս Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով կիսում է 1-2 տեղերը:

armsport.am