Էգեյան ծովում գրանցված երկրաշարժն ավերածություններ է առաջացրել մի շարք հունական կղզիներում
Advertisement 1000 x 90

Էգեյան ծովում գրանցված երկրաշարժն ավերածություններ է առաջացրել մի շարք հունական կղզիներում

Էգեյան ծովում հունիսի 12-ին գրանցված երկրաշարժը ավերածություններ է առաջացրել Հունաստանի Լեսբոս և Խինոս կղզիներում: Ինչպես հաղորդում է The Independent-ը, Լեսբոսում տասնյակ տներ են ավերվել, վնասվել են նաև ճանապարհները: Վիրավորների և մահացածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Խորհուրդ ենք տալիս Լեսբոսի բնակիչներին հիմնականում դրսում մնալ մինչև համապատասխան ծառայությունների կողմից տեղանքի վերջնական զննությունը»,- ասել է Հունաստանի սեյսմոլոգիական ծառայության ավագ սեյսմոլոգ Էֆթիմիոս Լեկկասը:

Երկրաշարժը ուժգնորեն զգացվել և խուճապ է առաջացրել նաև մի շարք թուրքական քաղաքներում: 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում: Երկրակեղևի ցնցումները խուճապ են առաջացրել Իզմիրի բնակիչների շրջանում: Շատ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ: Երկրաշարժի պատճառով միառժամանակ հեռախոսային կապերը գերծանրաբեռնվել են:



Նման նյութեր