Իվանկա Թրամփը հոր նկատմամբ «նման անբարյացակամություն» չէր սպասում
Advertisement 1000 x 90

Իվանկա Թրամփը հոր նկատմամբ «նման անբարյացակամություն» չէր սպասում

ԱՄՆ-ի նախագահի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ իր հոր՝ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի նկատմամբ նման անբարյացակամություն չէր սպասում:

«Ես նման մակարդակի անբարյացակամություն չէի սպասում… Բայց չէր ենթադրվում, որ դյուրին է լինելու»,- ասել է Իվանկա Թրամփը՝ պատասխանելով «Fox & Friends» հեռուստահաղորդման վարողի այն հարցին, թե դժվար է արդյոք քաղաքական ծրագրերն իրագործել ստեղծված հանգամանքներում: «Իմ հայրն ու նրա վարչակազմը մտադիր են գործել նորարարական ոգով… Մենք ծրագրում ենք փոխել ստատուս-քվոն»,- հավելել է Իվանկան:

 



Նման նյութեր