Երեկ՝ հունիսի 12-ին «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ «Adana project»-ի մենահամերգը, որի ժամանակ հնչեցին արդեն իսկ հայտնի ու սիրված հայկական ժողովրդական, հայրենասիրական երգերը՝ խմբի մենկաբանությամբ։ «Ադանա» երգը կատարելուց առաջ խմբի մենակատար Մանե Տոնոյանը մի փոքր ներկայացրեց 1909թ. Ադանայի կոտորածը, նշեց, որ այդ պատմությունը խորը հետք է թողել իրենց վրա և այդ է պատճառը, որ խմբի անունը որոշել են հենց «Ադանա» դնել։
Համերգի հատուկ հյուրը «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, երգիչ Անդրե Սիմոնյանն էր։ Նա խմբի հետ կատարեց «Թարմ ծաղիկներ» երգը, որի տեսահոլովակի պրեմիերան օրեր առաջ էր եղել։ Համերգի վերջին հատվածում խումբ ուղղակի «պայթեցրեց» թատրոնի բեմը՝ ներկայացնելով «Գետաշեն», «Գինի լից», «Լորկե», «Շիրխանի» երգերը՝ ռոք տարբերակով և դհոլի ուղեկցությամբ։ Հանդիսատեսը խմբի հետ հավասար երգում ու պարում էր։
Մանրամասները՝ տեսանյութում