Տարբեր հարցերով ստորագրահավքներ կազմակերպելու միջազգային հայտնի պորտալ change.org-ը, ԼՂ վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, սկսելով նաև ստորագրահավ` «Մենք Ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» խորագրով:
Հրապարակման հեղինակը պատմում է Ղարաբաղի մասին, որ այն ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած մի քանի չճանաչված մարզերից մեկն է: Ադրբեջանի Հանրապետությունը արդեն 20 տարի է ինչ շրջափակում է Ղարաբաղի տարածքը, և որ այդ պատճառով ամեն տարի մի քանի երեխա, և չափահաս մարդ ականների զոհ է դառնում:
«Նավթով հարուստ Ադրբեջանը մեծ ջանքեր և գումարներ է ներդնում, որպեսզի միջազգային հանրությունը հեռու մնա Ղարաբաղյան կոնֆլիկտից»,- գրված է հոդվածում,-«Ադրբեջանի պնդմամբ Եվրամիությունն էլ պետք է հեռու մնում Ղարաբաղից»:
«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին, որպեսզի այն սկսի զբաղվել Ղարաբաղի հարցով, և աջակցի այնտեղ կյանքը բարելավող ծրագրերին: Մենք սա անում ենք նաև այն պատճառով, որ Ղարաբաղը աջակցություն ստանա խաղաղություն գնալու ճանապարհին:»,- ավարտելով հոդվածը գրում է հեղինակը:
Հրապարակման վերջում կա ցուցակ, որտեղ կան հարյուրավոր անուններ մարդասիրական, հասարակական կամ քաղաքական կազմակերպություններից, ովքեր դրական են գնահատում ներկայացված գաղափարները: 1000 ստորագրություն հավաքելու դեպքում նամակը կփոխանցվի հասցեատերերին`Եվորապան խորհրդի նախագ Դոնլադ Տուսկին, ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիին և Եվրոպական խորհրդարանի նախագահին: Առայժմ հավաքվել է 760 ստորագրություն: