Լոս Անջելեսում 2005թ. կազմավորված հայկական «էլեմենտ բենդ» (Element band) խումբն 2015-ին ելույթ է ունեցել նաև Երևանում: Խումբը ներկայացնում է հայկական ազգային երգեր՝ յուրօրինակ գործիքավորմամբ և կատարմամբ:
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի,
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլալները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին ծով – ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով են եղնիկին Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ,
Ես պանդուխտ եմ, ես տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ ասա, որն է ճամփան Բինգյոլի: