Մենք սովոր ենք կարծել, որ հայտնիները սնվում են միայն թանկարժեք ռեստորաններում, բացառիկ մեքենաներ վարում, կրում միայն բրենդային հագուստ։ Adme.ru-ն ներկայացրել է 14 համաշխարհային աստղի, ովքեր սովոր են համեստ կյանք վարել՝ չնայած բավական մեծ հոնորարներ են ստանում։
Ջենիֆեր Լոուրենս։ Դերասանուհին սովոր է գումարը խելամտորեն ծախսել և գիտի իր աշխատած յուրաքանչյուր ցենտի գինը՝ վարում է Volkswagen Eos, հետաքրքրվում է խանութներում հայտարարվող զեղչերով։ Դերասանուհու հայրենի քաղաքում՝ Լուիսվիլլում, նրա անունն է կրում մանկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքը՝ Jennifer Lawrence Foundation Cardiac Intensive Care Unit (Kosair Hospital), որին դերասանուհին 2 մլն դոլար է նվիրաբերել։
Կիանու Ռիվզ։ Նույնիսկ, երբ դերասանը վստահորեն հաջողություններ էր գրանցում, գերադասում էր ապրել հյուրանոցներում կամ բնակարան վարձել։ Նա մեծ քանակով իրեր, թիկնապահներ չունի, երթևեկում է հասարակական տրանսպորտով։ «Մատրիցա» ֆիլմի նկարահանման արդյունքում վաստակած գումարի 90 տոկոսը Կիանու Ռիվզը տվել է դիմահարդարներին, հատուկ էֆեկտների մասնագետներին և իր մյուս կոլեգաներին, իսկ 12 կասկադյորներին նոր մոտոցիկլետ է նվիրել։
Սառա Ջեսիկա Պարկեր։ Դերասանուհին խնայողաբար է ծախսում գումարը և փորձում է նույնը սովորեցնել նաև իր երեխաներին։ Նա անձամբ է երեխաների համար հագուստ կարում, սիրում է «երկրորդ ձեռք» խանութներ։ Նա աճուրդի հանեց իր հայտնի հերոսուհիներից մեկի՝ Քերի Բրեդշոուի կոշիկները՝ ստացված ամբողջ գումարը նվիրաբերելով երաժշտության, արվեստի և կատարողական արվեստի միջնակարգ դպրոցին։
Քեյթ Միդլթոն։ Դքսուհին հաճախ է հայտնվում նույն հագուստով և սիրում է բյուջետային բրենդեր։ Նա մշտապես բարեգործութամբ է զբաղվում։ Վերջին բարեգործական ծրագրերից մեկը ստացել է Heads Together անվանումը. այն զբաղվում է երիտասարդների, վետերանների, անտունների և ռիսկի խմբում գտնվող այլ անձանց հոգեկան առողջության խնդիրներով։
Ուինսենթ Քարթայզեր։ «Խելագարները» սերիալի հերոսը սկզբունքորեն մեքենա չի գնում, օգտվում է հասարակական տրանսպորտից, ապրում է շատ համեստ տանը։
Քրիստիան Բեյլ։ «Բեթմենը» շարունակում էր ապրել մեկ սենյականոց բնակարանում ընտանիքի հետ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն հայտնի էր։ Նա չուներ հեռախոս, թիկնապահներ։ «Ինձ համար հարստությունը ոչինչ չի նշանակում։ Եթե գողը մտնի իմ տուն, կարտասվի»,- իր հարցազրույցներից մեկում ասել էր դերասանը։ «Խոստումը» ֆիլմից վաստակած ողջ գումարը նա որոշել է նվիրաբերել բարեգործական նպատակների իրականացման համար։
Լեոնարդո դի Կապրիո։ Դեռ այն տարիներին, երբ դի Կապրիոն արդեն բավական բարձր վարձատրվող դերասան էր, նա Toyota Priusմակնիշի մեքենա էր վարում, կոմերցիոն թռիչքները գերադասում էր մասնավոր ինքնաթիռներից։ 1998թ. նա ստեղծել է Leonardo DiCaprio Foundation ֆոնդը և 30 տարբեր բարեգործական կազմակերպությունների հաշվին փոխանցել 15 մլն դոլար։
Ջենիֆեր Գարներ։ Ջենիֆերին հաջողվում է համատեղել հոլիվուդյան աստղի և տնային տնտեսուհու դերը։ Նա հաճախ է գնումների գնում սովորական շուկաներ, արդեն 10 է, ինչ համագործակցում է Save the Childrenֆոնդի հետ։
Կիրա Նայթլի։ Դերասանուհին իր համար ծախսերի թույլատրելի սահման է որոշել, և, եթե ցանկանում է դրանից ավելին ծախսել, մշտապես մտածում է՝ արդյոք դա իրեն հարկավո՞ր է։ Նա նշում է, որ «լյուքս» կյանքով ապելով՝ հնարավոր չէ իսկապես շփվել մարդկանց հետ, ովքեր այլ կերպ են ապրում։ Նա բարեգործական նպատակներով վաճառում է հագուստը, որով հայտնվել է տարբեր միջոցառումների։
Ռասել Քրոու։ Դերասանն իսկապես կարող է իրեն չափազանց շքեղ կյանք թույլ տալ, բայց գերադասել է տեղափոխվել Ավստրալիա, սովորական ռանչո և հին ջիպ գնել։ Նա նշում է, որ գտել է այն, ինչ վաղուց էր փնտրում՝ լռություն և բնություն։ Ռասել Քրոուն պարբերաբար մեծ գումարներ է փոխանցում տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Մոնրեալի հրեական դպրոցին, որը տուժել է 2004թ. ահաբեկչության արդյունքում։
Հայդեն Քրիստենսեն։ Նա որոշել է ապրել ֆերմայում, որտեղ անձամբ է հող փորում։ Նա նաև հոգ է տանում շրջակա միջավայրի նկատմամբ. նրա ֆերման աշխատում է արևային էներգիայով։
Ռիզ Ուիզերսպոուն։ Դերասանուհին գումարը խնայողաբար է ծախսում, սովոր է խնայողություններ անել։ Նա անհիմն է համարում շքեղության վրա կատարվող ծախսերը։ Նա աշխատում է երես չտալ նաև երեխաներին և նրանց ֆինանսական կարգապահություն է սովորեցնում՝ գնելով միայն ամենաանհրաժեշտ իրերը։ Նա մասնակցում է նաև ԱՄՆ-ում և Կանադայում ապրող անտուն երեխաների համար իրերի հավաքին, Մեթյու Մակկոնախիի հետ կազմակերպել է մուլտֆիլմի բարեգործական ցուցադրություն և բարեգործական ֆոնդերի համար հավաքել 100 հազար դոլար։
Ջեսիկա Ալբա։ Դերասանուհին խնայող մայրիկ է, ով հիմնել է The Honest Company ընկերությունը, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր տակդիրների արտադրությամբ։ Ամերիկյան Forbes ամսագիրը դերասանուհուն ներառել է ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց ունեցվածքը։ Չնայած դրան՝ Ջեսիկա Ալբան չի ամաչում բյուջետային իրեր գնել և օգտվել հասարակական տրանպորտից։
Քվենտին Տարանտինո։ Տարանտինոն սիրում է ֆիլմեր հավաքել, բայց անտարբեր է մեքենաների նկատմամբ, որքան էլ դրանք շքեղ լինեն։ Chevrolet Malibu ապրանքանիշի կարմիր մեքենան նրան էր պատկանում, բայց այն չէր հետաքրքրում Քվենտինին, և դերասանը ցանկանում էր ազատվել դրանից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը