Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու. Դավիթ Բաբայանը՝ Բաքու-Անկարա չվերթի մասին. artsakhpress.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու. Դավիթ Բաբայանը՝ Բաքու-Անկարա չվերթի մասին. artsakhpress.am

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է,  որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ.  Արցախի օդային տարածքով  բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:

«Նախ՝  մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը  խորթ է, և  երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ամբողջական  կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետության միջև: Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, և դա դեմ է մեր որդեգրած արժեհամակարգին: Երբ  Ադրբեջանի նախագահի մակարդակով  ասվում է, որ պետք է ոչնչացնել Երևան-Ստեփանակերտ  և  Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, ապա դա միջազգային հանրության համար կարևորագույն խնդիր պետք է դառնա: Ինչպես իսլամական պետության,Ալքաիդայի և ահաբեկչական այլ կազմակերպությունների և նրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների դեմ են պատժամիջոցներ իրականացնում, այնպես էլ Ալիևի և նրա   վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ պետք է նման հայտարարությունների համար համապատասխան միջոցներ կիրառվեն»,-ասել է Դ. Բաբայանը:



Նման նյութեր