Օլիմպիական չեմպիոն հայ արքաները
Advertisement 1000 x 90

Օլիմպիական չեմպիոն հայ արքաները

Հին Հունաստանում Օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայը համարվում է Տրդատ Առաջին Արշակունի արքան: Մ. թ. 1 դարում շարժակառքերի մրցավազքում, նա հաղթող է ճանաչվել: Այնուամենայնիվ, պատմաբանները հստակ չեն կարող ասել, թե որ տեղն է զբաղեցրել:

Մովսես Խորենացու շնորհիվ հայտնի է, որ Տրդատ 3-րդ արքան չեմպիոն է դարձել: Նա ըմբիշ է եղել և 281 թվին մասնակցել է 265-րդ Խաղերին:

Տրդատ 3-ի օրոք Հայաստանը դարձել է քրիստոնյա երկիր:

Վարազդատ Արշակունին ևս, շարունակել է պապերի ավանդույթը: Հունաստանի Օլիմպիական խաղերի թանգարանում մարմարյա սալի վրա պահպանվել են Խաղերի հաղթողների անունները: Ըստ այդ արձանագրության, 385 թվին Մեծ Հայքի արքա Վարազդատը ճանաչվել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի չեմպիոն:

Ինչպես հիշատակել է Խորենացին, Խաղերի օրերին պատերազմները դադարել են: Պայքարի են դուրս եկել միայն տղամարդիկ: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը արգելվել են 394 թվին Թեոդոսիոս Առաջին Հռոմեական կայսրի կողմից: Այնպես որ, Վարազդատ արքան եղել է Հին աշխարհի վերջին չեմպիոններից մեկը:

rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը