
Սիրիայի ծովափնյա շրջանում գտնվող Քեսաբ ավանն ու Լաթակիա քաղաքը դարեր շարունակ եղել են հայաշատ կենտրոններ: 2014-ին սիրիական ճգնաժամը հասավ նաև Քեսաբ ու Լաթակիա: Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Դանիելյանի ֆոտոշարքը այնտեղ ապրող ու պատերազմը վերապրած հայերի մասին է: Իսկ ֆիլմը՝ «Պատերազմի ու խաղաղության կռիվը» ֆիլմը, Առաջին ալիքի եթերում կլինի հունիսի 15-ին, ժամը՝ 21:35-ին: