Budetezdorovy.ru-ն գրում է, որ լյարդի աշխատանքի խանգարման հիմնական պատճառներն են ալկոհոլի, տապակած, վերամշակված մթերքի օգտագործումը։ Եթե սրտխառնոց եք ունենում, գլխապտույտ, ախորժակի բացակայություն, հարկավոր է ուշադիր լինել։ Օրգանիզմում կարող են մեծ քանակով ճարպեր կուտակված լինել։
- Խուսափեք ալկոհոլի օգտագործումից։
- Սննդակարգ ներառեք բանջարեղեն։
- Մրգեր օգտագործեք։
- Սննդակարգից բացառեք յուղոտ, տապակած մթերքը։
- Ֆիզիկապես ակտիվ եղեք։
Լյարդը ճարպերից մաքրելու համար կայքն առաջարկում է բնական միջոց։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.
- ½ բաժակ չամիչ
- 1 կիտրոնի հյութ
- 1 բաժակ կտրատած բազուկ
- 2 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը։ Ջուը լցրեք տարայի մեջ, եռացրեք։ Երբ ջուրը եռա, ավելացրեք բազուկն ու չամիչը։ Եռալուց հետո անջատեք կրակը, թողեք 45-60 րոպե։ Խառնուրդը լցրեք բլենդերի մեջ, խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Ըմպելիքը պատրաստ է։
Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2 անգամ՝ 200 մլ։ Առաջինը՝ նախաճաշելուց առաջ, երկրորդը՝ ընթրելուց առաջ։ Խորհուրդ է տրվում բուժումը շարունակել 7-10 օր, ապա 2 շաբաթ դադարեցնել և կրկին սկսել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը