Բրազիլիայի դատարանն ամուսնացած տղամարդու սիրուհուն պարտավորեցրել է փոխհատուցում վճարել նրա կնոջը
Advertisement 1000 x 90

Բրազիլիայի դատարանն ամուսնացած տղամարդու սիրուհուն պարտավորեցրել է փոխհատուցում վճարել նրա կնոջը

Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքացիական դատարանը կնոջը, որի անունը չի հրապարակվում, պարտավորեցրել է փոխահատուցում վճարել իր սիրեցյալի օրինական կնոջը: Այդ մասին հայտնել է Globo թերթը:

Տուգանքի սահմանված գումարը կազմել է 15 հազար ռեալ (4,5 հազար դոլար): Հրատարակության տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ում բնակվող տղամարդը Բրազիլիա կատարած ուղևորության ժամանակ կապի մեջ է մտել տեղի բնակչուհու հետ: Հարավամերիկյան երկրում իր ուղևորությունն ավարտելուց հետո նա որոշել է ընդհատել ռոմանտիկ պատմությունը և վերադառնալ կնոջ մոտ: Սակայն բրազիլուհին հասցրել է մի քանի ինտիմ լուսանկարներ անել, որոնք ապացուցում են դավաճանությունը:

Այդ լուսանկարները նա Facebook-ի առցանց-մեսենջերի միջոցով ուղարկել է իր սիրեցյալի օրինական կնոջը:

Խաբված կինն այնպես չի արձագանքել, ինչպես որ սպասում էր նրա մրցակցուհին: Նա բրազիլուհուն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել բաց լուսանկարների պատճառած բարոյական վնասը: Պատասխանողը պնդել է, թե ինքը միայն ցանկանում էր իր սիրեցյալի ամուսնուն նախազգուշացնել դավաճանության մասին: Սակայն դատարանը վճռել է, որ բանը վերաբերել է մրցակցուհուն ծաղրի ենթարկելուն և ամուսնու հետ նրա հարաբերությունների վրա ծիծաղելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր