
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան հրապարակումը:
Այսօր ընդունել եմ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության օժանդակությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ աղետների կառավարման և ռիսկերի նվազեցման, հրշեջ փրկարարական ծառայության զարգացման նպատակով:
Շինիչի Կիտաոկան վստահեցրել է, որ իր գլխավորած գործակալությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և կարևորել աղետների կառավարման ոլորտում մեր երկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը, ուսումնական ծրագրերի իրականացումը։