Չհակաճառեցի, քանի որ հայրս ևս թատերական կրթություն ունի. Քրիստինա Կույումչյան. blognews.am
Advertisement 1000 x 90

Չհակաճառեցի, քանի որ հայրս ևս թատերական կրթություն ունի. Քրիստինա Կույումչյան. blognews.am

«Կայարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Քրիստինա Կույումչյանի համար Արփիի դերը դեբյուտային էր: Սակայն դա չխանգարեց, որ երիտասարդ դերասանուհին շատ կարճ ժամանակահատվածում սիրվի հեռուստադիտողի կողմից: Քրիստինայի հետաքրքրությունների, ֆիլմում նրա դերի և ֆիլմից դուրս նրա կյանքի մասին էլ այսօր BlogNews.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհու հետ:

Էկրանին միշտ դժբախտ ու կոտրված, իսկ իրականում կենսախինդ, աշխույժ ու էներգիայով լի Քրիստինային Թատերական ինստիտուտ սովորելուն ուղղորդել է հայրը. «Սովորաբար հայ ընտանիքներում հակառակն է լինում՝ հայրերը դեմ են լինում, որ դուստրերն ընտրեն դերասանի մասնագիտությունը: Իսկ իմ պարագայում լրիվ հակառակն էր։ Ես Սլավոնական համալսարան էի ընդունվել, սակայն հայրս ասաց, որ սխալ ընտրություն եմ արել ու պետք է թղթերս տամ Թատերական, քանի որ իմը հենց թատրոնն է: Փոքր տարիքում հաճախում էի Ժիրայր Դադասյանի մնջախաղի խմբակն, ու հայրս այդ ժամանակ էր նկատել իմ դերասանական հակումները: Չհակաճառեցի, քանի որ հայրս ևս թատերական կրթություն ունի և ինձ սխալ խորհուրդ երբեք չէր տա»:

Ուսմանը զուգահեռ Քրիստինան նաև աշխատում էր օդանավակայանում, ու այն, որ շատ մոտ ապագայում նա կունենա իր առաջին դերը, Քրիստինայի մտքով անգամ չէր անցնում. «Աշխատանքից ուշանում էի, և դասախոսիս խնդրեցի, որպեսզի մի փոքր շուտ պատասխանեմ ու գնամ, չնայած որ այդ օրը մեր դասապրոցեսին հետևում էր ռեժիսոր Ելենա Արշակյանը: Միայն հետո, երբ արդեն սերիալն ընթացքի մեջ էր, Ելենան ասաց, որ այդ օրը հենց ինձ լսելու համար էր եկել մեր կուրս, ես էլ թողել, գնացել էի)):

Այդ ժամանակ ընդամենը 18-ամյա դերասանուհու համար առաջին մուտքը նկարահանման հարթակ իսկական սթրես էր. «Սկզբում շատ էի վախենում։ Ինձ թվում է՝ դա անգամ էկրանին էր երևում, որ առաջին սերիաներում իսկապես շատ վախեցած եմ, բայց ժամանակի ընթացքում կերպարս կարողացա բացահայտել, ինքս էլ համարձակություն ձեռք բերեցի»:

Ամբողջությամբ՝ blognews.am



Նման նյութեր