Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը շարունակում են իրենց հանգիստն անցկացնել Յուրմալայում: Նրանք այնտեղ են գտնվում իրենց երեխաների՝ Լիզայի և Գարիի հետ: Դատելով Instagram-ում Գալկինի հրապարակած լուսանկարից՝ ընտանիքը հիանալի ժամանակ է անցկացնում: Մաքսիմը կարողացել է աննկատ լուսանկարել ռուսական էստրադայի պրիմային, մակագրելով. «Սիրելիս արևային լոգանքէ ընդունում: Ծածուկ եմ լուսանկարել, քանի որ չի սիրում նկարվել»:
Այս լուսանկարում Պուգաչովան անսովոր սանրվածքով է: Մի քանի մեկնաբանություն՝ ստորև.
– Լավիկն է:
– Ես էլ կուզենայի իր տարիքում նման տեսք ունենալ: Կեցցես: Գեղեցկուհի:
– Սուպեր կազմվածք: Կեցցե մեր սիրելի երգչուհին:
Սրանք Մաքսիմ Գալկինի հետևորդների մեկնաբանություններն են:
Ալլա Բորիսովնայի ամուսինը երկրպագուներին հաճախ է ուրախացնում նորանոր թարմացումներով: Օրինակ, վերջերս համացանցի օգտատերերն իմացան, որ աստղային ընտանիքը ժամանակ է անցկացրել երգչուհի Լայմա Վայկուլեի հետ: