
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 32-րդ քայլում:
Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակած 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինիս հետապնդող Հիկարու Նակամուրան նույնպես ոչ-ոքի է խաղացել և վաստակած 5 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Տուրի մյուս պարտիաները չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
armsport.am