Armsport.am-ը հյուրընկալել է ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանին: Հյուրի հետ քննարկվել են տարբեր հարցեր տրանսֆերային պատուհանի, հայ ֆուտբոլիստների պահանջարկի և մի շարք այլ թեմաների մասին.
– Խորեն, պատմեք Ձեր գործունեության մասին Հայաստանում և արտերկրում:
– Իմ գործունեությունն ավելի շատ արտերկրում է: Հայաստանում գործունեությունս առավել ակտիվ ծավալվեր էր այն ժամանակ, երբ «Բանանցում» էր Ռոման Ասխաբաձեն: Այդ ժամանակ մի քանի ֆուտբոլիստներ բերեցի «Բանանց»: Հայաստանի հետ համագործակցությունը մի ճանապարհ ունի. տարբեր երկրներում գտնում եմ պատանի հայ ֆուտբոլիստների, ինֆորմացիան փոխանցում եմ այստեղ: Վերջերս նպաստել եմ 15-ամյա դարպասապահ Թելման Մովսեսովի հրավիրմանը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական:
– Հայ ֆուտբոլիստների մասով ի՞նչ աշխատանք եք տանում:
– Այս պահի դրությամբ Հայաստանի առաջնությունից համագործակցություն կա մի շարք խաղացողներ հետ, հավաքականից վաղուց Ռուսլան Կորյանի հետ:
– Գլխավորում եք «Legal Sport» գործակալությունը. ի՞նչ կասեք այդ ընկերության աշխատանքի մասին:
– Մենք ֆուտբոլիստներին տրամադրում ենք կոմպլեքս լուծումներ՝ սկսած իրավաբանական խորհրդատվությունից մինչև իմիջ, սոցցանցեր…: Մեր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, որտեղ բնակվում է նաեւ գործակալ Գարիկ Խաչատուրովը: Ունենք նաեւ իրավաբան Իսպանիայից, իսկ սպորտային տնօրենը Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանն է:
Կենտրոնացումը արտասահմանցի ֆուտբոլիստների՝ ռուսական թիմեր տեղափոխության վրա է: Վերջին խոշոր տեղափոխությունը Սիլվեստր Իգբունի տրանսֆերն է «Ուֆա», ով ի դեպ, ճանաչվեց ակումբի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մոտ 20 ֆուտբոլիստների հետ ենք հիմա համագործակցում. կան Լեհաստանի, Ռումինիայի և այլ հավաքականների ֆուտբոլիստներ, դանիական, նորվեգական ակումբներում հանդես եկող խաղացողներ:
– Հայ ֆուտբոլիստների մասով ի՞նչ ծրագրեր կան:
– Մաքսային Միության հետ կապված վերջին իրադարձություններից հետո շատ բան կփոխվի: Մոտ ապագայում օրենքները կհամաձայնացվեն, իսկ ֆուտբոլիստների տեղափոխությունները կլինի կատարել 16 տարեկանից: Մտածում ենք սկաուտներ ներգրավել Հայաստանի տարիքային առաջնություններին, հասկանանք ընդհանուր պատկերը: Պրոֆեսիոնալ սկաուտինգն արդյունավետ է ֆուտբոլում: ԲԿՄԱ-ն, «Զենիթն» արդեն գնում են այդ ճանապարհով: Նոր շուկաներ են բացվում դեպի Ռուսաստան, Ղազախստան, իսկ հայ ֆուտբոլիստները կարող են լավ մրցակցություն առաջացնել: Կարծում եմ՝ մոտ ապագայում դրական շարժ կլինի: Հայ ֆուտբոլիստների պահանջարկի հարցում բնականաբար աշխուժացում կնկատվի:
– Գիտենք, որ դարպասապահներին հատուկ ուշադրություն եք դարձնում: Բազմիցս խոսվել է, որ այդ օղակը հայկական ֆուտբոլում թույլ է: Ի՞նչ դարպասապահներ կան Ձեր տեսադաշտում:
– Վերադառնանք Թելման Մինասովի պատմությանը: Մոտ 1,5 տարի առաջ է հետևում եմ նրան: Մեր ուշադրության կենտրոնում շատ դարպասապահներ կան: Էլի եմ խոսել Սլավա Գրիգորյանի մասին, ով Մոսվայում է խաղում, շատ տաղանդավոր է: Ունենք Արտյոմ Դելենյան, ում հետ բանակցում ենք: Ֆելիքս Ֆերահյանի հետ ենք կապի մեջ, ինքս Գերմանիայում իր հոր հետ հանդիպել. Տաղանդավոր դարպասապահ է, ով այժմ Ֆինլանդիայում է:
Արման Առաքելյան
Ամբողջությամբ՝ armsport.am