Լոնդոնում ևս մեկ բնակելի շենք է այրվում
Advertisement 1000 x 90

Լոնդոնում ևս մեկ բնակելի շենք է այրվում

Բնակելի շենք է այրվում Լոնդոնի արևելյան մասի Շեդվելի շրջանում: Դա տեղի է ունեցել բրիտանական մայրաքաղաքի արևմտյան մասի Գրենֆել-թաուեր բնակելի շենքում հրդեհից երկու օր անց, որն առնվազն 17 մարդու կյանք էր խլել: Այդ մասին գրել է Daily Express թերթը:

Նրա տվյալներով՝ հրշեջ ծառայությունը 36 զանգ է ստացել Շեդվելի բնակիչներից: Հրշեջները ժամանել են արտակարգ պատահարի վայր, այժմ նրանք պայքարում են կրակի դեմ:

Հրդեհը բռնկել է եռահարկ բնակելի շենքի վերին հարկում: Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր