Tert.am Life-ի հետ զրույցում Էմմին առաջին անգամ խոսեց երկրորդ որդու` 4 ամսական Մարտինի մասին, պատմեց իրենց առօրյայի ու առաջիկա ծրագրերի մասին։ Ի դեպ, զրույցի ընթացքում նրա առաջնեկը` Դանին, հաճախ էր մայրիկին ընդհատում ծիծաղով և միանում զրույցին։
–Էմմի, այս շրջանում ինչո՞վ եք զբաղված և ինչպե՞ս է սկսվում Ձեր ամեն առավոտը։
–Այս շրջանում ամբողջ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս։ Օրս սկսվում և ավարտվում է փոքրիկներիս հետ։ Աշխատում եմ միշտ նրանց կողքին լինել և զբաղվել նրանց դաստիարակությամբ։ Կարծում եմ` երեխային պետք է հենց փոքրուց դաստիարակել։
–Չե՞ք դժվարանում երկու երեխա մեծացնելու հարցում։
–Եթե նույնիսկ դժվարանում եմ, նորմալ է։ Իմ երեխաներն են, և ես ցանկանում եմ ինքս մեծացնել նրանց։ Ուզում եմ տեսնել նրանց առաջին քայլերը, այն, ինչ նրանք անում են այս տարիքում։ Առանց նրանց մեկ օր ինձ չեմ պատկերացնում։ Նրանք ինձ համար աշխարհ են, արև, լույս։ Տղաներս իմ կյանքի ամենակարևոր կետն են։
–Ավելի վաղ մեզ հետ զրույցում տիկին Նադեժդան նշել էր, որ Դանին շատ նման է Ձեզ։ Մարտինն ո՞ւմ է նման։
–Երկու տղաներիս իմ և ամուսնուս միջև հավասար ենք բաշխել։ Մարտինը հայացքով, պահելաձևով, ամեն ինչով իր հայրիկին է նման։ Աչքերը կապույտ են։ Սկեսրայրիս աչքերի գույնն է։ Հուսով եմ` չի փոխվի և այդ երանգը կմնա։ Դանին ինձ է նման։ Ովքեր ինձ հիշում են այդ տարիքում, շատ են ասում, որ Դանին և՛ արտաքնապես, և՛ ներքուստ իր աշխուժությամբ ու բնավորությամբ ինձ է նման։
Ամբողջությամբ՝ life.tert.am