Պետք է հասկանալի լիներ, որ այդ տղան ինձնից բավականին երիտասարդ է ու չէր կարող իմ սիրելին լիներ. Կայա Խուրշուդյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պետք է հասկանալի լիներ, որ այդ տղան ինձնից բավականին երիտասարդ է ու չէր կարող իմ սիրելին լիներ. Կայա Խուրշուդյան. life.panorama.am

Life.panorama.am-ը զրուցել է Կայա Խուրշուդյանի հետ, ճշտելու, թե արդյոք երեկ տարածված լուսանկարների երիտասարդը իր սիրելին է: «Կարծում եմ, լուսանկարներից պետք է հասկանալի լիներ, որ այդ տղան ինձնից բավականին երիտասարդ է ու չէր կարող իմ սիրելին լիներ: Նա իմ բարեկամն է` եղբայրը, ում հետ շատ մտերիմ ենք, եթե նա լիներ իմ սիրելին, միանշանակ, բոլորն այդ մասին կիմանային»,- նշեց Կայան: Դերասանուհին մեզ հետ զրույցում հավելեց նաեւ, որ երջանիկ է, վայելում է կյանքն ու նույնիսկ արդեն նկարահանվում է. «Ինչպես շատերը գիտեին` ես առանձնապես չէի ձգտում նկարահանվել սերիալներում կամ որեւէ մի նախագծում, սակայն վերջերս «Դար 21» հեռուստաընկերությունից հրավեր եմ ստացել նկարահանվելու «Անցյալը» հեռուստասերիալում, որն ինձ հետաքրքրեց: Լավ առաջարկը չմերժեցի, այնպես որ շուտով ինձ կրկին էկրաններին կտեսնեք»,- ընդգծեց Կայան:


Նման նյութեր