Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ և պարտիայի 59-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները:
9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող:
Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան պարտություն կրեց վերջին տուրում: Norway chess մրցաշարի մրցաշարային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 70.000 ԱՄՆ դոլար: