Բենզինի ներկայիս գինը Հայաստանում և աշխարհի 169 երկրներում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բենզինի ներկայիս գինը Հայաստանում և աշխարհի 169 երկրներում

GlobalPetrolPrices.com կայքը շաբաթական կտրվածքով հրապարակում է բենզինի մանրածախ գինը աշխարհի 170 երկրներում։

Վերջին թարմացման համաձայն, որը կատարվել է հունիսի 12-ին, Հայաստանը բենզինի գնի էժանությամբ 39-րդ տեղում է։ Ըստ GlobalPetrolPrices.com-ի՝ 1 լիտր բենզինի միջին գինը Հայաստանում 0.8 ԱՄՆ դոլար է։

Ամենաէժան բենզինը Վենեսուելայում է. այնտեղ այս վառելիքը վաճառվում է սիմվոլիկ գնով՝ 1 լիտրը 1 սենթ։ Բենզինի էժանությամբ հաջորդում են Սաուդյան Արաբիան (1 լիտրը՝ 24 սենթ) և Թուրքմենստանը (0.27 սենթ)։

Ռուսաստանը բենզինի էժանությամբ 31-րդ տեղում է (1 լիտրը՝ 70 սենթ), Ադրբեջանը՝ 27-րդ տեղում (1 լիտրը՝ 0.67 սենթ), Վրաստանը՝ 52-րդ տեղում (1 լիտրը՝ 87 սենթ)։

Ամենաթանկ բենզինը վաճառվում է Իսլանդիայում (1 լիտրը՝ 1.82 դոլար), Նորվեգիայում (1 լիտրը՝ 1.83 դոլար) և Հոնգ Կոնգում (1 լիտրը՝ 1.91 դոլար)։

b4b.am