Ինձ դժվարությունները չեն վախեցնում. Գայանե Փայտյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինձ դժվարությունները չեն վախեցնում. Գայանե Փայտյան. life.panorama.am

«Շնորհակալ եմ ուշադրության և իմ երջանկությունը կիսելու համար. ես ու փոքրիկներս շատ լավ ենք»,- life.panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց Գայանեն ու շարունակեց.

«Զգացողություններն անբացատրելի են, մեր երջանկությանը չափ չկա»:

Մեր նկատառմանը, թե մայր կոչմանը արժանանլն ի՞նչ նոր զգացողությոթւններ է իր հետ բերում,  նորաթուխ մայրիկը նշեց.

«Գիտեք, նախկինում էլ ինձ երջանիկ եմ համարել, բայց հիմա հասկանում եմ, որ համեմատելի չէ այն ու այսօրվա ապրածս երջանկությունը: Հիմա ես ամենակարևորն  ունեմ»:

Երկվորյակ քույրերը նման չեն իրար, Գայանեի խոսքով՝ նրանք տարբեր պարկերում են զարգացել, և հետևաբար, միմյանց նմանություններ չունեն.

«Մեր աղջիկները կարծես թե չեն նեղացրել մայրիկին ու հայրիկին և հավասարապես մեկն ինձ է նման, մյուսը՝ հայրիկին»,- հավելեց նա:

«Ես ու ամուսինս քննարկեցինք, հարմարեցրինք հայրանվան ու ազգանվան հետ և ի վերջո որոշեցինք նրանց կոչել Էվա և Էլլա, որոնք թե իրար լրացնող, թե ժամանակակից անուններ են»,- նշեց նա:

Երկվորյակների խնամքի հարցում Գայանե Փայտյանը շատ օգնողներ ունի.

«Իհարկե, հիմնական ծանրաբեռնվածությունը ես ու ամուսինս կկրենք, բայց մեզ կօգնեն նաև տատիկները և քույրս: Դրանք հաճելի հոգսեր են լինելու, ու թեև ասում են, որ երկվորյակ մեծացնելը հեշտ չէ, բայց ինձ դժվարությունները չեն վախեցնում: Ի դեպ՝ այս ընթացքում չեմ հեռանա ոչ հեռուստաընկերությունից, ոչ մանկավարժական իմ գործունեությունից, միայն որոշ ժամանակ ավելի թեթև զբաղվածությամբ կաշխատեմ»,- ընդգծեց մայրիկը:

Գայանե Փայտյանը դեռևս չգիտի, թե բժիշկները, երբ նրանց թույլ կտան տուն գնալ, սակայն երջանիկ մայրիկը վստահեցրեց, որ տանն աղջիկների համար ամեն ինչ պատրաստ է:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր