Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հռչակվել է Հարի Փոթերի դերով պատանի կախարդի մասին ֆիլմերում, պատմել է իր կյանքի ամենատհաճ պահի մասին, հաղորդում է NME-ն:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը 17 տարեկան էր եւ փառքի գագաթնակետին: Գտնվելով լեփ-լեցուն բարում, Ռեդքլիֆը բազմության մեջ բախվել է մի աղջկա, որը, ինչպես թվացել է դերասանին, ճանաչել է իրեն եւ ցանկացել է ինքնագիր խնդրել: Արտիստը սկսել է բացատրել, որ շտապում է, բայց պարզվել է, որ անծանոթուհին պարզապես ցանկանում էր կողքով անցնել: Այդ ժամանակ դերասանը գիտակցել է, թե ինքը որքան եսակենտրոն է մտածում:
«Դա այն երեք պահերից մեկն էր, երբ ուզում ես գետնի տակն անցնել: Ես որոշեցի, որ այլեւս երբեք չեմ կրկնի այդ սխալը»,-ասել է նա:
Դենիել Ռեդքլիֆը պատանի կախարդ Հարի Փոթերի մասին պատմող Ջոան Ռոուլինգի գրքերի էկրանավորումներում սկսել Է նկարահանվել 2000 թվականին՝ 11 տարեկան հասակում: Ֆրանշիզայի վրա աշխատանքը տեւել է տասը տարուց ավելի: Դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմերի թվում են՝ «Խաբեության պատրանք 2»-ը, «Մարդ-շվեյցարական դանակ»-ը եւ «Բացարձակ իշխանություն»-ը: