
Մադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով օրեր առաջ երկարաձգել էր պայմանագիրն իսպանական ակումբի հետ, ամուսնացել է:
26-ամյա ֆուտբոլիստի կինն է դարձել 25-ամյա Էրիկա Չեպերենը, ում հետ նա հանդիպում էր վերջին տարիների ընթացքում:
Հարսանեկան արարողությունը կայացել է Տոլեդոյում: Ներկա էին Գրիզմանի ակումբակիցներ Կոկեն, Խուանֆրանը և Կևին Գամեյրոն:
armsport.am