Կոնֆեդերացիաների գավաթ. Ռուսաստանը հաղթեց Նոր Զելանդիային (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոնֆեդերացիաների գավաթ. Ռուսաստանը հաղթեց Նոր Զելանդիային

Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության բացման խաղում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Կրեստովսկի» ստադիոնում ուժերը չափեց Նոր Զելանդիայի ընտրանու հետ:

Խաղն ավարտվեց Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմի հաղթանակով` 2:0: 31-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Մայքլ Բոքսոլը, իսկ 69-րդ րոպեին Ֆյոդոր Սմոլովը կրկնապատկեց տանտերերի առավելությունը:

Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Ռուսաստանը կմրցի Պորտուգալիայի, իսկ Նոր Զելանդիան` Մեքսիկայի հետ: Հանդիպումները կկայանան հունիսի 21-ին:

Մրցող ընտրանիները խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռուսաստան. Ակինֆեև, Վասին, Ջիկիա, Կուդրյաշով, Գոլովին, Ժիրկով, Սամեդով, Երոխին, Գլուշակով, Պոլոզ, Սմոլով

Նոր Զելանդիա. Մարինովիչ, Դյուրանտ, Կոլվի, Բոքսոլ, Վինե, Մակգլինչի, Ռոխաս, Սմիթ, Թոմաս, Վուդ, Բարբարուսես

Կոնֆեդերացիաների գավաթ. A խումբ. 1 տուր

Ռուսաստան-Նոր Զելանդիա` 2:0

Գոլերը` Բոքսոլ (31, ինքնագոլ), Սմոլով (69)

armsport.am