
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տոնեց երիտասարդների աշխարհի առաջնության, Նանջինգի օլիմպիական խաղերի և 2017 թվականի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
Մանասյանն իր մեկնարկային մենամարտում հաղթեց թուրք Ակսին Բուրակին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ,- տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այսօր հաղթել էր նաև Վլադիմիր Մարգարյանը:
armsport.am